Search for PodcastsRegister | Sign In
 

 

Հովհաննէս Այանեան։ Ըսէ՛, ի՞նչպէս Episode | Armenian Poetry Project

PodcastDirectory / Arts and Entertainment / Poetry
PodcastDirectory / Regions / NA / USA



Armenian Poetry Project

Primary Format:
Poetry

Also Listed as:

User Tags:

RSS Feed
Website

Visit Methings.com for the most recent listings of:

Հովհաննէս Այանեան։ Ըսէ՛, ի՞նչպէս


Հովհաննէս Այանեան։ Ըսէ՛, ի՞նչպէս

Play Now -->

DATE : Sun, 23 Aug 2009 04:00:02 PDT
Entered in Database : 2009-08-23 11:00:02
length : 2452116
Link to the Show / Show Notes

Click here for this week's audio clip read by Lola Koundakjian.


Ըսէ՛, ի՞նչպէս, սանձել ի՞նչպէս
Երակներուս արիւնը բոց.
Դիմացն աչքիս՝ բորբ արեւին,
Դու՛ն, իբր բագին արեւելքի,
Ուր աստուածներ՝ իջած ծունկի
Արդ կ՛արբենան հէտն աղօթքի
Շնորհներուդ սկիհէն շէն…։

Ըսէ՛, ի՞նչպէս, մարել ի՞նչպէս
Այս նոր սիրոյ հրդեհն անսանձ
Սրտէ ի սիրտ կամրջած մեզ,
Գեղեցկութեան ուռկան որպէս
Սիրոյ ափին մենք ողջակէզ։
Մահուան ակէն թէ իսկ խմենք…։

Ըսէ՛, ի՞նչպէս, քակել ի՞նչպէս
Ծրարն անգին սա հեքիաթին
Անել սիրոյ պատարագին
Պատարագիչ է մեր հոգին.
Կեանքի լոյսին՝ մեր սէրն ոսկի
Արբեցումի նշխարք բարի,
Ողկոյց հասուն, անխառն գինի…։

Մենք պատարագ, պատարագիչ,
Ողկոյց հասուն, անխառն գինի,
Սիրոյ հրթիռ անջրպետի,
Աստուածներու չար նախանձին
Մենք ողջակէզ մայր տաճարին.
Ըսէ՛, կանչել ի՞նչպէս
Յարալէզներ՝ այս խոր վէրքին…։



«Գարուն Ամրան Մէջ», Տպարան Սեւան, Պէյրութ 1975


Play in your Iphone

Roku + Netflix = Instant Movies on your TV


Add a Podcast
Remove a Podcast
Search for Podcasts
Podcast Directory
by Country
by Language
by Buzz
by Popularity
by Category
by Tags
by Region
by City
on a Google Map